Արցախի հուշարձանների ճակատագիրը օկուպացումից հետո
Ահ ԿԳՄՍ նախարարության և Ֆրանսիայի «Արևելյան քրիստոնյաներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ փետրվարին Ֆրանսիայի քաղաքներում կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախյան հուշարձանների լուսանկարները։ Ծրագրի նպատակն է Եվրոպայի հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից հայ պատմամշակութային ժառանգության վերացմանը ուղղված քայլերը և կանխարգելել այն։
Ցուցահանդեսը շուտով կկայանա նաև Մարսելում, որից հետո այն կշրջի Եվրոպայի 40 քաղաքներում։