«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրք

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի թեմը և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ սկիզբ են դրել մատենաշարի, որի առաջնեկը պատրաստվել և հունիս ամսին տպագրվել է «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագրով։

Պատկերագրքի կազմողներն են պ․գ․դ․, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, Արցախի թեմի գրասենյակի տնօրեն, պ․գ․թ․ Մելանյա Բալայանը և Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Պատկերագիրքը պատրաստվել և հրատարակվել է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի աջակցությամբ։

Պատկերագրքում ներկայացվում է 2020-2023 թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման հետևանքով տարբեր բնակավայրերում արդեն իսկ ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ հայտնված հայկական նյութական մշակույթի հուշարձանների մի մասը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE