«Արցախ» վավերագրական նախագիծ

Արցախը հայրենի հողն է, ջուրն է, լեռներն ու սարերն են: Արցախը վանքերն ու եկեղեցիններն են, բազմադարյա պատմությունն է, բայց, նախևառաջ, Արցախը մարդիկ են, նրանց տանջված ձեռքերը, նրանց համառությունն ու հերոսությունը…

Հենց դրա մասին է Hayk Media-ի «Արցախ» վավերագրական նախագիծը, որի շրջանակներում խոսվելու է Արցախի դարավոր պատմության, մշակույթի, ավանդույթների, բարբառի, արցախահայության մասին:

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ողջունել է այս նախաձեռնությունը և իր օրհնության ու մաղթանքի խոսքը հղել վերջինիս վերաբերյալ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE