Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի. Խաչերթ Ստեփանակերտում

Այսօր լրանում է արցախյան վերջին պատերազմի երկրորդ տարելիցը։ Պատերազմի օրերին հերոսաբար կռված և նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար այսօր կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Հիշատակի և ոգեկոչման այս օրը Արցախում սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում համախմբված ժողովուրդը, Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ, Արցախի թեմի հոգևոր դասի հետ մեկտեղ միասնական աղոթքով սկսեց Խաչերթը դեպի Հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ արցախյան երրորդ պատերազմին նվիրված «Լուսո խորան»-ի օրհնության կարգ և 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգ։

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետյան նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, այլ պետական այրեր, հասարակական և քաղաքական գործիչներ, զինծառայողներ և բազում հավատացյալներ:





WP Radio
WP Radio
OFFLINE LIVE