Ամենասպասված տոնը Արցախի թեմում
Այսօր` հունվարի 6-ին, Արցախի թեմի գործող եկեղեցիններում մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվեց Ջրօրհնեք:
Թեմակալ առաջնորդի ձեռամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Եկեղեցին բազմամարդ էր: Պատարագին ներկա էին Արցախի Հանրապետության պետական այրեր, զինվորականներ և հարյուրավոր մեր քույրեր ու եղբայրներ: Հընթացս արարողության Վրթանես Սրբազանն իր շնորհավորական ուղերձը հնչեցրեց քրիստոնեական մեծագույն տոնի առթիվ:
Հավարտ պատարագի կատարվեց ջրօրհնյաց կարգ և օրհնված ջուրը բաժանվեց հավատավոր ժողովրդին: Եկեղեցու տարվա խաչքավորը դարձավ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Լուսանկարները` Էդգար Հարությունյանի