Աջակցության տրամադրում «Բառնաբաս» հիմնադրամի կողմից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի միջնորդությամբ «Բառնաբաս» հիմնադրամը որպես աջակցություն ընտանի կենդանիներ է նվիրել Արցախի սահմանային բնակավայրերում ապրող ընտանիքներին՝ նպատակ հետապնդելով խթանել համայնքների զբաղվածության և եկամտի մակարդակի բարձրացումը։

Ծրագրի մեկնարկից առաջ գնահատվել են պոտենցիալ շահառուների կարիքները, նախասիրությունները և այդ ոլորտում ունեցած փորձը։ Իսկ ծրագրի շրջանակներում խնդիր էր դրված աջակցության տրամադրումից անցնել հեռանկարային զարգացման ռազմավարության՝ առավել արդյունավետ դարձնելով ծրագրի իրականացումը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE