Աղոթք և խոնարհում. 9 մայիսի
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր` մայիսի 9-ին, կատարվել է հոգեհանգստյան կարգ` Արցախի պաշտպանության և Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակի համար:
Հոգեհանգստյան կարգից հետո կատարվեց խաղաղության աղոթք: Թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ եկեղեցում միաբանված ժողովուրդը Բարձրյալ Աստծուն աղոթեց Հայաստանի և Արցախի անսասան խաղաղության համար:
Արարողությունների ավարտին Արցախի Պաշտպանության բանակի հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեկնարկեց Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Նկարները հետևյալ աղբյուրներից` artsakhtert.am, artsakhpress.am