2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելից

Այսօր` 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցին, Արցախի Հանրապետության նախագահը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները Արցախի թեմի նախկին հոգևորականների առաջնորդությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախի համար նահատակված հայորդիների հիշատակին:

Նույն օրը Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE