Ժամանակացույց

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ս. Հարության տոնին նախորդող Ավագ երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 🕖 19:00-ին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում միասնական աղոթքին կկատարվի հսկում և խոկում: Իսկ Ավագ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 🕖 19:00 -ին կկատարվեն տոնացույցով նախատեսված եկեղեցական արարողությունները։

Կրկին անգամ միասնական աղոթքի կոչով դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ միաբան և միասիրտ կերպով խնդրելու Աստծուն մեր հայրենիքի խաղաղության համար: Աղոթական այս միասնությունը մեր ժողովրդի կյանքում թող դառնա բարի ավանդույթ և նորոգումի աղբյուր, թող լինի ազդակ, որ մեր ժողովուրդը մշտապես մասնակիցը լինի եկեղեցու աղոթական կյանքին և հոգևոր խորհուրդներին:

«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

Թո’ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

🗓️ Ապրիլի 10-ին՝ կիրակի:

Ծաղկազարդ։

  • Ժամը 🕥 10:30 Սբ. Պատարագ և մանուկների օրհնության կարգ
  • Ժամը 🕔 17:00 Դռնբացեք

🗓️ Ապրիլի 11-ին՝ ավագ երկուշաբթի:

Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր։

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային (առավոտյան) ժամերգություն
  • Ժամը 🕔 17:00 Երեկոյան ժամերգություն

🗓️ Ապրիլի 12-ին՝ ավագ երեքշաբթի:

Տասը կույսերի հիշատակության օր։

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային (առավոտյան)
  • Ժամը 🕔 17:00 Երեկոյան ժամերգություն

🗓️ Ապրիլի 13-ին՝ ավագ չորեքշաբթի:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օր։

  • Ժամը 9:00 Գիշերային (առավոտյան)
  • Ժամը 17:00 Երեկոյան ժամերգություն

🗓️ Ապրիլի 14-ին՝ ավագ հինգշաբթի:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման օր:

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային (առավոտյան)
  • Ժամը 🕤 9:30 Կարգ ապաշխարողաց
  • Ժամը 🕚 11:00 Սբ. Պատարագ
  • Ժամը 🕓 16:00 Ոտնլվայի կարգ
  • Ժամը 🕖 19:00 Խավարման կարգ

🗓️ Ապրիլի 15-ին՝ ավագ ուրբաթ:

Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր։

  • Ժամը 🕛 12:00 Խաչելության կարգ
  • Ժամը 🕔 17:00 Թաղման կարգ

🗓️ Ապրիլի 16-ին՝ ավագ շաբաթ:

Ճրագալույց Սբ. Զատկի:

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային(առավոտյան)
  • Ժամը 🕕 18:00 ճրագալույցի Սբ. Պատարագ

🗓️ Ապրիլի 17-ին՝ կիրակի:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Հարություն (Զատիկ)։

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային(առավոտյան)
  • Ժամը 🕥 10:30 Սբ. Պատարագ

🗓️ Ապրիլի 18-ին՝ երկուշաբթի:

Հիշատակ Մեռելոց:

  • Ժամը 🕘 9:00 Գիշերային(առավոտյան)
  • Ժամը 🕥 10:30 Սբ. Պատարագի և հոգեհանգստյան կարգ

♰ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմ ♰

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE