Ուխտի պատարագ Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին

Դեկտեմբերի 26-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը:

Տոնի առթիվ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ուխտի պատարագ կմատուցի տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

Տոնի առթիվ պատարագ կմատուցվի նաև Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու սրբազան արարողություններին:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE