Ուխտագնացություն դեպի Սուրբ Հակոբավանք  

Ուխտագնացություն դեպի Սուրբ Հակոբավանք

Սիրելի հայրենակիցներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհությամբ ս.թ. դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Արցախի թեմը նախաձեռնել է համազգային ուխտագնացություն դեպի պատմական Ս. Հակոբավանք: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հակոբավանք կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքները

Համազգային ուխտագնացությունն իրականացվում է հինավուրց վանքի վերականգնման ծրագրի շրջանակներում:

Մասնակցության համար Հայաստանի Հանրապետությունից ժամանող մեր ուխտավոր հայրենակիցները կարող են ծանոթանալ պայմաններին ու ամրագրել իրենց տեղը hakobavank.am կայքում, որտեղ նշված են ուխտագնացության ժամանակացույցն ու գնառաջարկը։

Իսկ Արցախի Հանրապետությունից մեր ուխտավորները կարող են կապվել իրենց համայնքի հոգևոր հովվի հետ: Ստեփանակերտից ուխտագնացության մեկնարկը կտրվի դեկտեմբերի 17-ին ժամը 08։00-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու բակից։

Սիրով սպասում ենք բոլորին:

Վանքի վերականգնումը դառնալու է մեր համախմբման, հոգեւոր ու ազգային վերելքի խորհրդանիշը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE