Ուխտագնացություն դեպի Ամարասի վանք
Սիրելի հայրենակիցնե՛ր
Հուլիսի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելը, և հենց այդ օրը Ամարասի վանական համալիրում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։
Ամարասի վանքի առաջին եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում, իսկ Ս. Խորանի տակ է թաղված Գրիգոր Լուսավորչի թոռ Ս. Գրիգորիսը։
Սիրելի հավատավոր հայրենակիցներ, մասնակցելով Ուխտին խնդրենք, որպեսզի Քրիստոս Աստված մեր մեղքերը ների, ողորմություն անի մեր ազգին, ապաշխարության ոգի տա ու առաջնորդի: Ուխտավորաբար բարձրացնենք մեր աղոթքն ի Տեր, հայցենք հավատի զորացում, դարձ խնդրենք մեր ազգի համար՝ վասն հավատո և վասն հայրենյաց:
Սուրբ Պատարագի սկիզբ՝ ժամը 10:30: