Տեառնընդառաջ. փետրվարի 13 և 14
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը և Արցախի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում են Արցախցի նորապսակ զույգերին և երիտասարդներին մասնակցելու Տյառնընդառաջի տոնի առթիվ կայանալիք արարողություններին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Ժամանակացույց.
Փետրվարի 13
- ժամը 17:00 — ժամերգություն,
- ժամը 17:30 — մշակութային միջոցառում` խարույկ եւ ազգային-ժողովրդական երգ ու պար:
Փետրվարի 14
- ժամը 10:30 — տոնական Սուրբ Պատարագ եւ նորապսակների օրհնության կարգ:
Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու տոնական արարողություններին:
Տեառնընդառաջին նվիրված արարողությունները տեղի կունենան Հայ առաքելական բոլոր եկեղեցիններում: