Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ

Հարգելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 8-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Նույն օրը Արցախի թեմում սահմանվել է նաև Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու Ուխտի օր: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին, եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հրավիրում ենք բոլորին մասնակից լինելու Սուրբ Պատարագին և միասին տոնելու Աստվածամոր Ծնունդը։

Պատարագի սկիզբը՝ ժամը 10:00-ին։