Ս. Պանդալեոն եկեղեցու ուխտի օր

Ս. Պանդալեոն եկեղեցու ուխտի օր

Սիրելի հայրենակցինե՛ր

Սույն թվականի օգոստոսի 20-ին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղի Ս. Պանդալեոն եկեղեցում, ձեռամբ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի, կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Այդ օրը համարվում է Ս. Պանդալեոն եկեղեցու ուխտի օր:

Սիրով հրավիրում ենք մասնակից լինելու Սուրբ Պատարագին և միասնաբար աղոթելու առ Աստված:

Խոստովանության կարգը՝ ժամը 10:30-ին,

Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE