Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը կբերվի Արցախ
Սիրելի հավատացյալներ
Ի ուրախություն մեզ, առաջին անգամ Արցախ կբերվի համաքրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։
Դեկտեմբերի 17-ին Սուրբ Մասունքը կլինի Ս. Հակոբավանքում, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ Մայր Տաճարում, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սիրով հրավիրով ենք բոլորիդ` ներկա գտնվելու սրբազան արարողություններին: