«Նշխար» հեռուստաալիք

Սիրելի հայրենակիցներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն գործում է Արցախի թեմի «Նշխար» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի եթերում կարող եք դիտել հոգևոր, ազգային֊հայրենասիրական հաղորդաշարեր, աստվածաշնչյան թեմաներով հոգևոր ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլ հոգեշահ նյութեր: Եթեր կհեռարձակվեն նաև ժեստերի լեզվով պատրաստված աստվածաշնչյան թեմաներով հաղորդումներ:

Մենք մշտապես պիտի ձգտենք նորոգել մեր հավատքը՝ սնվելով հոգևոր մաքուր և վճիտ աղբյուրներից, որովհետև «միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»(Մատթ. 4:4):

«Նշխար» հեռուստաալիքը հեռարձակվում է նախկին PACE TV-ի փոխարեն:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE