Նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորություն Արցախի երիտասարդների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Արցախի երիտասարդներին` երկարաժամկետ լուծումներ առաջարկելով նրանց առջև ծառացած խնդիրներին:
Այս առումով կարևորվում է Արցախի երիտասարդների համար նոր մասնագիտությունների ձեռքբերման և ըստ այդմ աշխատանք գտնելու հնարավորության ստեղծումը:
Եթե ցանկանում եք կարճաժամկետ տևողությամբ դասընթացի շնորհիվ ձեռք բերել ձեր իսկ նախընտրած մասնագիտությունը, կարող եք դիմել Արցախի թեմի երիտասարդական միություն: Հեռ.` +37497751276: