Մոմերով լուռ քայլերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր
Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով, որ այս օրերին բազմաթիվ արցախցիներ իրենց կամքից անկախ չեն կարողանում վերադառնալ Արցախ, կոչ ենք անում արձագանքել Երևանում գտնվող արցախցի երիտասարդների նախաձեռնությանը և վաղը՝ ս.թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարածքից ձեռնարկել մոմերով լուռ քայլերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ ի հիշատակ մեր սուրբ նահատակների: