Միասնական աղոթք

Սիրելի հայրենակիցներ

Վաղը՝ օգոստոսի 12-ին ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին եկե՛ք ազգովի միասնաբար աղոթք բարձրացնենք առ Աստված Արցախ աշխարհի համար:

Նրանք, ովքեր հարգելի պատճառներով ի վիճակի չեն լինի մասնակցել ժամերգությանը, կարող են միանալ մեզ հետևյալ աղոթքներով` «Հայր մեր», «Որդի Աստծո», «Տեր ողորմյա», որոնց էլեկտրոնային տարբերակը կգտնեք՝ անցնելով հետևյալ հղմամբ.

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE