Միասնական աղոթք ամեն չորեքշաբթի և ուրբաթ

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը հրավիրում է իր հավատավոր ժողովրդին մասնակցելու ամեն չորեքշաբթի և ուրբաթ օրերին Ստեփանակերտի և Արցախի շրջկենտրոնների եկեղեցիներում ժամը 19️:00-ին կատարվող միասնական աղոթքին՝ հանուն Արցախի Հանրապետության զորացման և մեր ազգի բարօրության:

Տեղեկացնում ենք նաև, որ ամռան շրջանում ամեն օր ժամը 19:00 -ին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվում է երեկոյան ժամերգություն, որի ավարտին ներկայացվում է Աստվածաշնչյան օրվա պատգամը: