Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022 -2023 ուստարվա ընդունելություն:
Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած, զորացրված քաղաքացիները:
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2022 -2023 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ:
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)
- ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
- ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
- Սուրբ Գրքի իմացություն,
- Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
- Եկեղեցական փորձառություն,
- Հայ գրականություն,
- Ինքնաարտահայտվելու կարողություն,
- Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
- Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
- ♰ դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
- ♰ միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),
- ♰ զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
- ♰ տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,
- ♰ բժշկական վավերացման տեղեկանք,
- ♰ բնութագիր (դպրոցի տնօրենից),
- ♰ տեղեկանք բնակավայրից,
- ♰ մկրտության վկայական,
- ♰ ինքնակենսագրություն,
- ♰ անձնագրի պատճեն,
- ♰ 2 լուսանկար (3×4):
Դիմումներն ընդունվում են ապրիլի 20-ից մինչև օգոստոսի 20-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 98) 085403
էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com