Քահանայից Պատրաստության Լսարան. Ընդունելություն
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Քահանայից Պատրաստության Լսարան (ՔՊԼ) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 35տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող արական սեռի այն քաղաքացիները, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ընդունելության համար դիմորդները կմասնակցեն հարցազրույցի` հետևյալ նյութերի շուրջ.
- Սուրբ Գրքի իմացություն,
- Հայ Եկեղեցու պատմություն,
- Հայ ժողովրդի պատմություն,
- Հայ գրականություն,
- Եկեղեցական փորձառություն,
- Ինքնաարտահայտվելու կարողություն,
- Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
- Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ:
Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Ընդունելության համար դիմորդները Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- ⥅ դիմում ճեմարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),
- ⥅զինգրքույկ (բնօրինակը),
- ⥅ կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
- ⥅ տեղեկանք թեմի առաջնորդից,
- ⥅ բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
- ⥅ բժշկական վավերացման տեղեկանք,
- ⥅ տեղեկանք բնակավայրից,
- ⥅ մկրտության վկայական,
- ⥅ ինքնակենսագրություն,
- ⥅ անձնագրի պատճեն,
- ⥅ 3 լուսանկար (3x 4):
Դիմումներն ընդունվում են սույն թվականի 🗓 հուլիսի 15-ից մինչև 🗓 օգոստոսի 25-ը` շաբաթվա բոլոր օրերին, ժամը` 🕙 10:00 ⎯ 🕒 15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան:
📞 Հեռախոս՝ (+374 10) 517-321, բջջ. (+374 94) 38 43 70, (+374 77) 16 18 52:
📥 Էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com: