Քահանայական ձեռնադրություն Ստեփանակերտի Մայր Տաճարում
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ
Ուրախությամբ հայտնում ենք Ձեզ, որ նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:
Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝ նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին:
Սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու Արցախի թեմի և մեր Եկեղեցու համար այս կարևոր և ուրախալի խորհրդի կատարմանը: