Հոգևոր զրույց-հանդիպումներ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում

հոգևոր զրույց-հանդիպումներ

Սիրելի հայրենակիցներ,

յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 19:30-ից 21:00-ը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում տեղի կունենան հոգևոր զրույց-հանդիպումներ, որի ընթացքում հոգևորականները հանդես կգան բանախոսությամբ, իսկ հանդիպման մասնակիցները կարող են նրանց ուղղել իրենց հուզող հարցերը:

Սիրով հրավիրում և սպասում ենք բոլորիդ` Ձեր հոգևոր գիտելիքները ավելի հարստացնելու և Աստծո հետ կապն ամրապնդելու այս ճանապարհը միասին անցնելու։