Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը Ստեփանակերտում
Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարողությանը և ստանալու սքանչելագործ Սրբի մասունքի օրհնությունը:
Երեկոյան ժամերգության սկիզբը` ժամը 18:00-ին: