Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք

Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք

Սիրելի հայրենակիցներ

Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել և մի բռունցք դառնալ բոլոր ճակատներում, և առաջի’ն հերթին հոգևոր ճակատում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Արցախի թեմը հորդորում է բոլոր արցախցիներին՝ միանալու մեր երկրի խաղաղության և անսասանության համար կատարվող ամենօրյա միասնական աղոթքներին: Թեմի բոլոր գործող եկեղեցիներում ամեն օր ժամը 18։00-ին կատարվում է երեկոյան ժամերգություն, որի ավարտին կատարվում է Աստվածաշնչի ընթերցանություն և բացատրություն, այնուհետև մասնավոր աղոթք՝ հանուն մեր երկրի խաղաղության, բարօրության և անսասանության:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ ԱՂՈԹՔԸ ԿԱՐԵՒՈՐ Է…

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE