Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք
Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումների և շարունակվող պատերազմական այս օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար:
Արցախի թեմը կոչ է անում բոլոր արցախցիներին՝ մասնակից լինելու թեմի գործող եկեղեցիներում ամեն օր ժամը 18։00-ին կատարվող ժամերգությանը, որի ավարտին կկատարվի միասնական աղոթք՝ հանուն մեր երկրի խաղաղության և անսասանության։ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԱՂՈԹՔԸ ԿԱՐԵՒՈՐ Է…
Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ.26:40-41)։