Արցախյան վերջին պատերազմի երկրորդ տարելից
Սիրելի հայրենակիցներ
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, արցախյան վերջին պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ։
ժամը 11:00-ին Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե և Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցուց կմեկնարկի Խաչերթ դեպի Հուշահամալիր:
Ժամը 12:30-13:00-ը Հուշահամալիրում տեղի կունենա Արցախյան երրորդ պատերազմին նվիրված «Լուսո խորան»-ի բացման և օրհնության կարգ, կկատարվի հոգեհանգստյան կարգ` 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների համար։