Արարատյան շաբաթ
2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:
- Հունիս 16 — Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
- ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
- Հունիս 17 — Սուրբ Գայանյանց կույսերի տոն
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
- ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
- Հունիս 19 — Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
- Հունիս 21 — Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
- Հունիս 22 — Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
- ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
- Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
- Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
- Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
- Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
- Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
- Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18:00։