Անվճար վերականգնողական բուժում
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկել է վերականգնողական բուժման ծրագիր` Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների առողջական վիճակը բարելավելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորման և «Օժանդակություն հաշմանդամ ու սպորտային կարգ ունեցող մարզիկներին» ՀԿ-ի ու «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի հետ համատեղ գործունեության շնորհիվ:
Վերականգնողական կենտրոնը սիրով սպասում է, բոլոր այն երեխաներին, ովքեր ունեն;
- մանկական ուղեղային կաթված
- գլոբալ զարգացման հապաղում
- հաշմանդամություն և կինեզիոթերապիստի, հոգեբանի, լոգոպեդի աշխատանքի կարիք