«Ծնողավարության հմտություններ» ինտերակտիվ հանդիպում
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության բաժնի ավարտական պրակտիկայի շրջանակներում Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում թեմի «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի երեխաների ծնողների համար իրականացվեց «Ծնող-երեխա փոխհարաբերություններ» թեմայով լուսավորչական աշխատանք։
Աշխատանքի ընթացքում
- խոսվեց 3-6, 6-12 և 12-18 տարեկանների տարիքային առանձնահատկությունների մասին,
- նշվեց վերոնշյալ տարիքային խմբերում սթրեսային իրավիճակին հակազդելու առանձնահատկությունների մասին,
- մասնակիցները թեստավորում անցան իրենց դաստիարակության տիպը որոշելու համար,
- առաջարկվեցին երեխային աջակցելու արդյունավետ մեթոդներ։
Քննարկումները ընթացան ջերմ մթնոլորտում։