Հովակիմ Սրբազանի այցը Արցախի թեմի գրասենյակ

Հովակիմ Սրբազանի այցը Արցախի թեմի գրասենյակ

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն այցելել է Արցախի թեմի գրասենյակ, որտեղ հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2023 թվականի էթնիկ զտումներից հետո արցախահայության առջև ծառացած հրատապ մարտահրավերները.

Երկու հոգևոր առաջնորդները քննարկել են ընթացիկ և ապագա ծրագրերը, որոնք ուղղված են տեղահանված ժողովրդի աջակցությանը և օկուպացված տարածքներում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE