Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
22.01.2025

Էջմիածնում մեկնարկեց «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը

Լրահոս Դանիական – Հայկական բարեգործական առաքելություն
Լույս Արցախի մանուկներին Էջմիածնում

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ «Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը ընդլայնվում է և այս անգամ մեկնարկում Էջմիածին քաղաքում։

Դասերն անցկացվելու են ամեն կիրակի՝ 15:30-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող սրահում (Նար-Դոսի փող., 1 շենք)։

Ծրագրի շրջանակներում երեխաները ծանոթանալու են Աստվածաշնչին՝ ինտերակտիվ ուսուցման մեթոդով (կարևորվում է բարբառի պահպանությունը)։

Հրավիրում ենք բոլոր արցախցի մանուկներին միանալու այս կարևոր նախաձեռնությանը: