Արցախում վտանգված է Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումից պարզ է դարձել, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում գտնվող, Արցախի թեմին պատկանող Սրբոց Նահատակաց եկեղեցին ամբողջովին տախտակամածերի և ծածկերի մեջ է առնված։
Հաշվի առնելով Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու ճակատագիրը, որը նույն կերպ առնվեց ծածկերի մեջ, այնուհետև ավերվեց, մենք խորապես անհանգստացած ենք Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու հետագա ճակատագրով։ Բազմամյա փորձառությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ մի արգելիքի առաջ չկանգնելով, ունակ է ոչնչացնել ցանկացած հայկական քրիստոնեական մշակութային ժառանգություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի շարունակական գործողությունները և կոչ է անում միջազգային բոլոր մշակութապահպան կառույցներին՝ կանխելու Արցախում այս օրերին տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը։
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին:
Աղբյուրը՝ monumentwatch.org