Արցախահայության Հիմնախնդիրներով Հանդիպում

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին.

Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն հայտնեց Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են․
  • Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։
  • Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։
  • Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհանիսյանը.


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE