Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
22.12.2022

Խաղաղության աղոթքի կարգ հանուն Արցախի

Հայտարարություններ
Արցախի թեմի առաջնորդի խոսքը

Սիրելի արցախցիներ

Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել բոլոր ոլորտներում, և առաջի’ն հերթին հոգևոր դաշտում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Արցախի թեմի եկեղեցիներում կիրակի օրերին հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի խաղաղության աղոթքի հատուկ կարգ, իսկ ուրբաթ օրերին ժամը 19:00 -ին՝ միասնական աղոթք:

Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեր երկրի խաղաղության և անսասանության համար կատարվող աղոթքներին: Տեղեկացնում ենք նաև, որ ամեն օր ժամը 19։00-ին կատարվող երեկոյան ժամերգության ավարտին լինում է Աստվածաշնչի ընթերցանություն և բացատրություն:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ ԱՂՈԹՔԸ ԿԱՐԵՒՈՐ Է…