գ. Մաճկալաշեն

Մաճկալաշեն գյուղի «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց

Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի Արմեն Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 65 աշակերտ։ 2022 թվականից Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» Հ/Կ-ի հովանավորությամբ, «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում մեկնարկել է Մաճկալաշենի կիրակնօրյա դպրոցի աշխատանքը: Մաճկալաշեն գյուղի կիրակնօրյա դպրոցը կրում է «Մեսրոպ Մաշտոց» անվանումը: Կիրակնօրյա դպրոցի դասընթացները անց են կացվում երեխաների համար ընկալելի կերպով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կազմակերպել ուսուցումը և, արդյունքում ստանալ քրիստոնեական արժեքներով դաստիարակված սերունդ:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE