Shahumyan region

Shahumyan region

Շահումյանի շրջանը Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորն է կազմում, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է։

Շահումյանի շրջանն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։

Շրջանի Գյուլիստան գյուղի մոտ է գտնվում Ս. Ամենափրկիչ (Նապատ) վանքը, գյուղից 3 կմ հեռու՝ Գյուլիստանի կիսավեր բերդը (XVIII դ.), որը եղե է Գյուլիստանի մելիքների նստավայրը, պահպանվել էին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակներ։

Շահումյան քաղաքում էր գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), քաղաքից հարավ՝ Երեք մանկունք կիսավեր վանքը (XVII դ.), Բուզլուխում՝ եկեղեցի (XVIII դ.), մոտակայքում՝ Ս. Մինաս ուխտատեղին, Հայ Պարիսում՝ ավերակ եկեղեցի և Նահատակ մատուռը, Վերինշենում՝ եկեղեցի (XVIII դ.) և այլն:

Շրջանի հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ստորագրված եռակողմ համաձայնագրով։