Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87

Ասկերանի շրջան

Ասկերանի շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածը։

Տարածքը 1196,3 կմ2 է, որի մի մասը (Կարկառի աջափնյա հատվածը) մտնում էր Արցախի Վարանդա գավառի, իսկ մյուս մասը (Կարկառի ձախափնյա հատվածը)` Խաչենի գավառի մեջ: Այս առումով այն Արցախ աշխարհի պատմության, մշակույթի ու տնտեսական կյանքի զարգացման մեջ առանձնահատուկ տեղ ունի:

Հյուսիս-արևմուտքում Ասկերանը սահմանակցում է Ադրբեջանին։ Շրջանի ռելիեֆը շատ տարբեր է․ հարավ-արևմուտքում այն ավելի լեռնային է, իսկ հյուսիս-արևմուտքում՝ հարթավայրային։ Շրջանով հոսում են Կարկառ, Պատարա և Կոլաթակ գետերը:

Այստեղ են գտնվում մ․թ․ա 7-րդ դարից սկսած տարբեր ժամանակահատվածների ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները։ Դրանցից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Ավետարանոց գյուղի` Վարանդայի մելիքության` Բերդավանի հուշարձանները, Ասկերանի Մայրաբերդը և շատ ուրիշ բնական ու ճարտարապետական հուշարձաններ:

ք. Ասկերան Ս. Աստվածածին եկեղեցի 2002թ.
գ. Ակնաղբյուր Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Ղարալի եկեղեցի, 17-18-րդ դդ.
գ. Այգեստան Ս. Աստվածածին եկեղեցի, 1850թ.
Եկեղեցի, 19-րդ դար
Ս. Վանես եկեղեցի, 18-րդ դար
գ. Աստղաշեն Ս. Գևորգ եկեղեցի, 1898թ.v
գ. Ավետարանոց Ս. Աստվածածին եկեղեցի, 1651թ.
Կկվի բույն եկեղեցի, 12-13-րդ դդ.
Կուսանաց Անապատ կամ Ս. Գայանե եկեղեցի 1616թ.
Ղևոնդյանց անապատ եկեղեցի
Սանա եղցե եկեղեցի, 17-րդ դար
Եկեղեցի «Փափադեր» գյուղատեղիում, 12-13-րդ դդ.
գ. Դահրազ Ս. Աստվածածին եկեղեցի, 1862թ.
գ. Դաշուշեն Աստվածածին եկեղեցի, 1843թ.
Եկեղեցի «Բոզուն տափ» գյուղատեղիում, 11-13-րդ դդ
Եկեղեցի «Մղոզ» գյուղատեղիում , 15-17-րդ դդ.
գ. Լուսաձոր Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, 19-րդ դար
գ. Խանցք Ս․ Հովհաննես եկեղեցի, 13-րդ դար
Ս. Ստեփանոս եկեղեցի, 1673թ.
Վարդապետին խութ եկեղեցի, 11-12-րդ դար
գ. Խաչեն Ս. Ստեփանոս եկեղեցի, 13-րդ դար
Եկեղեցի «Եղունց եղցի» գյուղատեղիում, 1204թ.
Եկեղեցի «Մաչի շեն» , 1245թ.
Եկեղեցի «Շեգանոց» գյուղատեղիում , 11-13-րդ դդ.
Եկեղեցի «Խուրդա Գունե» գյուղատեղիում, 11-13-րդ դդ.
գ. Խնածախ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Ս. Աստվածածին եկեղեցի, 17-դ դար
Եկեղեցի «Պարուր» սրբատեղիում , 16-17-րդ դդ.
գ. Խնապատ Եկեղեցի 1224թ.
Շինատեղի եղցի եկեղեցի, 19-րդ դար
Ս. Աստվածածին եկեղեցի, 19-20-րդ դար
Ս. Աստվածածին եկեղեցի,17-րդ դար
գ. Խնձրիստան Ջուխտակ եղցի եկեղեցի, 11-13-րդ դդ.
գ. Խրամորթ Ս. Աստվածածին եկեղեցի, 1297-1800թթ.
Եկեղեցի 1800-1876թթ.
գ. Ծաղկաշատ Եկեղեցի 12-13-րդ դդ.
Վաքա եկեղեցի, 9-13-րդ դդ.
գ. Կարմիր գյուղ Ս. Աստվածածին եկեղեցի, 1841թ.
Ըղեն նահատակ կամ Խաչին տակ եկեղեցի, 12-13-րդ դդ.
գ. Հարավ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
գ. Մադաթաշեն Ս. Աստվածածին եկեղեցի, 19-20-րդ դդ.
գ. Մոշխմհատ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
«Ղևոնդաց վանք» կամ Կոնդիկ, 5-7-րդ դդ.
գ. Մխիթարաշեն Եկեղեցի 17-18-րդ դար
գ. Նախիջևանիկ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
գ. Նորագյուղ Ս. Գևորգ եկեղեցի, 1810թ.
գ․ Նոր Մարաղա Տիգրանակերտ եկեղեցի 5-7-րդ դդ․
Սպիտակ խաչ եկեղեցի 5-րդ դար
գ. Ներքին Սզնեք Ս. Աստվածածին եկեղեցի, 1849թ.
գ. Շոշ Ս. Աստվածածին եկեղեցի, 1918թ.
Բուդուռու եկեղեցի, 11-13-րդ դդ.
Եկեղեցի «Շաղոտ» գյուղատեղիում , 11-13-րդ դդ.
Ս. Ստեփանոս եկեղեցի, 1655թ.
գ. Պատարա Ս. Ստեփանոս եկեղեցի, 19-րդ դար
Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 13-րդ դար
Դարպասուտ եղցի եկեղեցի, 9-14-րդ դդ.
Խրավանդ եկեղեցի, 13-րդ դար
Ծերա նահատակ եկեղեցի, 9-13-րդ դդ.
Ջուխտակ եղցի եկեղեցի, 12-13-րդ դդ.
Օխտը եղցի վանք, 12-13-րդ դդ.
Օծկան եկեղեցի, 13-րդ դար
գ. Ջրաղացներ Ս. Աստվածածին եկեղեցի, 1888թ.
Եկեղեցի «Բունունց ձորի եղցի» , 12-13-րդ դդ.
Եկեղեցի 17-րդ դար
Ս. Վանես եկեղեցի, 17-19-րդ դդ.
գ․ Ռև Ս. Ստեփանոս եկեղեցի 1894թ․
գ. Սղնախ Ս. Աստվածածին եկեղեցի, 18-րդ դար
գ. Սառնաղբյուր Ս. Գևորգ եկեղեցի, 1875թ.
գ. Սարդարաշեն Եկեղեցի «Նոր շեն» գյուղատեղիում , 17-րդ դար
գ. Սարուշեն Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 19-րդ դար
Փիրումաշեն եկեղեցի, 12-13-րդ դդ.
գ. Վերին Սզնեք Ս. Հակոբ եկեղեցի, 1885թ.
Եղցաձորի եղցի եկեղեցի, 17-18-րդ դդ.
գ. Վարդաձոր Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Եկեղեցի «Չաղմախսար» սրբատեղիում , 19-րդ դար
գ. Վարազաբուն Ս. Աստվածածին եկեղեցի, 18-րդ դար
գ. Ուլուբաբի «Պտկես Բերք» վանք կամ Ս. Գևորգ, 17-րդ դար
գ. Քյաթուկ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
գ. Քռասնի Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Ժամ եկեղեցի, 13-17-րդ դդ.