Քննարկում հոգեբանի հետ «Ընծա» կենտրոնում
SUNDAY SCHOOLS «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրում մեկնարկել է հոգեբանի հետ հանդիպումների շարք։
Արցախի թեմի երիտասարդաց միությունը և «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ն համագործակցաբար երիտասարդների համար կազմակերպել են «Մարդու ներքին պայքարները և դրանց հոգեբանական հիմքերը» թեմայով սեմինար։ Հանդիպման բանախոսն էր «ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար հոգեբան Արթուր Եղիազարյանը.
Հանդիպումը Արցախի թեմի երիտասարդաց միության նախորդ հանդիպման ժամանակ ներկայացված «Մարդու ներքին պայքարները» թեմայի շարունակությունն էր: Առաջին հանդպմանը երիտասարդները ծանոթացել են թեմայի վերաբերյալ Աստվածաշնչյան համապատասխան հատվածներին և վերլուծել այն հոգևոր-եկեղեցական փորձառության լույսի ներքո, իսկ երկրորդ հանդիպմանն արդեն թեմայի քննարկումն եղավ հոգեբանական տեսանկյունից:
Հանդիպումներն անցել են շատ հետաքրքիր, ինտերակտիվ, հոգեբանական խաղային և թեստային մեթոդաբանությամբ, ինչպես նաև անձնական փորձառության պատումների ներկայացմամբ:
Երիտասարդները հանդիպմանը ներկայացել էին մեծ սպասումներով, հոգևոր-հոգեբանական գիտելիքներով հարստանալու և սեփական հոգեմտավոր պայքարներում հոգեշահ ընտրություն կատարելու ունակությունը զարգացնելու ակնկալիքներով:
Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Եղիազարյանին մեզ հետ բացառիկ հանդիպում ունենալու համար: