Ուխտագնացություն դեպի Արցախ

Head of the Artsakh diocese Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ այսօր Վերին Արտաշատից մի խումբ հավատավոր մեր հայրենակիցներ արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի և արժանապատիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ ուխտավորաբար եկել էին Արցախ։

Ուխտավորները Արցախ գալուն պես այցելել են Արցախի թեմի առաջնորդարան, ստացել թեմակալ առաջնորդի օրհնությունը, որից հետո զրույց ծավալել Սրբազան Հոր հետ։ Զրույցի ժամանակ ուխտավորները իրենց հուզող հարցերն ուղղեցին թեմակալ առաջնորդին և ստացան սպառիչ պատասխաններ։ Հանդիպումից հետո ուխտավորներն ուղևորվեցին դեպի Gandzasar։