Կազմակերպվել էր հանդիպում-քննարկում կոլեկտիվ մենագրության մասին
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը ս. թ. մայիսի 20-ին կազմակերպել էր հանդիպում-քննարկում ճանաչված հայագետ-բյուզանդագետ Իգոր Դորֆման-Լազարևի հետ (ներկայումս՝ Սոֆիայի համալսարանի աշխատակից): Հանդիպման խնդիրն էր՝ ներկայացնել եւրոպական նշանավոր «Բրիլլ» հրատարակչությունում 2023 թ. լույս տեսած «Monuments and Identities in the Caucasus: Karabagh, Nakhichevan and azerbaijan in contemporary geopolitical conflict», Brill, Leiden-Boston, 2024 («Հուշարձաններ եւ ինքնություններ Կովկասում. Ղարաբաղը, Նախիջևանը եւ ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտության առանցքում») կոլեկտիվ մենագրությունը, որի խմբագիրներն են Իգոր Դորֆման-Լազարեւը եւ հայագետ-իրավագետ Յարութիւն Խաչադուրեանը (Փարիզ): Հայ և արտասահմանցի գիտնականների հեղինակած այս հատորը հրատարակվել է որպես “Texts and Studies in Eastern Christianity” («Տեքստեր եւ հետազոտություններ Արեւելյան քրիստոնեությունում») մատենաշարի XXXI հատոր (Մարչելո Ֆլորեսի առաջաբանով)։
550 էջանոց ծավալուն անգլերեն հատորի ներկայացումը Իգոր Դորֆման-Լազարեւի հետ լրացրեց “Armenian Sources on the Introduction of Christianity to Caucasian Albania and Albania’s Relationships with Armenia” («Հայկական աղբյուրները Աղուանքում քրիստոնեության դարձի եւ Հայաստանի հետ Աղուանքի հարաբերությունների մասին») բաժնի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Ալեքսան Հակոբյանը, ով դեռևս խորհրդային ժամանակներից զբաղվել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ: Բանախոսները հանգամանալից ներկայացրեցին ժողովածուի երեք հատվածներում ամփոփված բոլոր բաժինները, որոնց հեղինակներն են նաեւ պատմաբաններ Քլոդ-Արմեն Մութաֆեանը (Փարիզ), Էտիեն Կոպոն (Լիոն), քաղաքագետ-պատմաբաններ Օյա Յիլդիզը, Ստեփան Աստուրեանը (ԱՄՆ), մշակութաբան-հուշարձանագետներ Աննա Լեյլոյեան-Եկմալեանը, Պատրիկ Տոնապետեանը (Փարիզ), Արգամ Այվազյանը, Համլետ Պետրոսյանը, Գագիկ Սարգսյանը, Հայկուհի Մուրադյանը (Երեւան), ազգագրագետ Վիկտոր Շնիրելմանը (Մոսկվա), միջազգային իրավագետներ Ալեսանդրո Չեչին, Ֆրանչեսկո Ռոմանին (Ժնեւ), Արմինե Տիգրանյանը (Երեւան)։ Բանախոսները նաեւ պատասխանեցին քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին։
Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ շնորհակալության արժանի այս ժողովածոն չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն դաժան ճակատագրի բերումով ադրբեջաի տիրապետության տակ թողնված հայկական անգին Կովկասում եւ տարածաշրջանում արդի աշխարհաքաղաքական տեղաշարժերի ու ինքնության փոխակերպումների համապարփակ ընկալման տեսանկյունից: