«Դրախտի ընտանիք» ծրագիր․ Անվճար վարսահարդարման դասընթացներ
«Դրախտի ընտանիք» ծրագրի երկրորդ խմբի դասընթացները հաջողությամբ ավարտվեցին՝ ապահովելով համապարփակ աջակցություն Արցախից տեղահանված նորապսակ զույգերին։
Ծրագրի շրջանակում շահառուները մասնակցեցին մատնահարդարման մասնագիտական դասընթացների՝ հնարավորություն ստանալով ձեռք բերել համապատասխան հմտություններ հետագայում իրենց զբաղվածությունն ապահովելու համար։
Ծրագրի կարևոր բաղադրիչը հոգևոր և հոգեբանական աջակցությունն էր. զույգերի հետ աշխատեցին հոգևորականը և հոգեբանը, ովքեր նպաստեցին ընտանիքների հոգևոր-հոգեբանական կայունացմանը և վստահության ամրապնդմանը։
Դասընթացների ավարտին շահառուները ստացան աշխատանքային գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս սկսել իրենց մասնագիտական գործունեությունը։
Վարսահարդարման խմբի դասընթացներին մասնակցելու համար կարող եք լրացնել ներքոհիշյալ հղումը. forms.gle
«Դրախտի ընտանիք. սոցիալ-հոգեբանական աջակցություն և եկամտի աղբյուրի ստեղծում տեղահանված ընտանիքների համար» ծրագիրն իրականացվում է «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Brot für die Welt» («Հաց աշխարհին») կազմակերպության օժանդակությամբ։





