Կիրակնօրյա դպրոցների բացում

ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴՔԿ-ի նախաձեռնությամբ փետրվար ամսից սկիզբ դրվեց Արցախի տարբեր բնակավայրերում կիրակնօրյա դպրոցների գործունեությանը։ Արդեն 6 ամիս է, ինչ շուրջ 11 նոր կիրակնօրյա դպրոցներ իրենց դռներն են բացել Արցախի բալիկների համար՝ ազդարարելով ևս մեկ սուրբ առաքելության իրագործման սկիզբը։

Կիրակնօրյա դպրոցներում դասերն անցկացվում են տարբեր մեթոդներով։ Աստվածաշնչի ուսուցումը` համեմված թեմատիկ ձեռքի աշխատանքներով, հետաքրքիր և ուսուցողական խաղերով, որոնք նպաստում են երեխաների մտածողության, տրամաբանության, հիշողության զարգացմանը, ինչպես նաև ամրապնդում կապը Աստծո և եկեղեցու հետ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE