Եվրախորհրդարանի պատգամավորների այցը Արցախի թեմի գրասենյակ
Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։
Հանդիպմանը մասնակցեցին Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը.
Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց SUNDAY SCHOOLS առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։
Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։