Երիտասարդական co-working «Արցախ 2024»-ի առաջին հանդիպումը

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնն իր գործունեությունն է վերսկսել Երևանի Բաղրամյան 59գ հասցեում:

Կենտրոնի առաջին նախաձեռնությունը դարձավ երիտասարդական co-working «Արցախ 2024» տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների հարթակի ստեղծումը:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, որի ընթացքում սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը հանդես է եկել «Տեղեկատվական և հոգեբանական պատերազմը ժամանակակից աշխարհում» թեմայով։

Տարբեր արդիական թեմաներով այս հանդիպումների շարքը շարունակական են լինելու։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE