Խնուշինակի Սբ. Աստվածածին եկեղեցի
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածինը երկու լայնաթռիչք կամարների վրա կառուցված բազիլիկ է:
Կառուցվել է 1860 թվականին, շուշեցի Հայրապետ բեկ Դոլուխանյանցի միջոցներով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին եկեղեցին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: