«Աշնանային հանդիպում». «Արցախ» ջազ-նվագախմբի հերթական համերգը

Ներկայիս իրավիճակում կարևոր է ուշադրության կենտրոնում պահել Արցախի ինչպես նյութական, այնպես և ոչ նյութական ժառանգությունը։ Այդ համատեքտում կարևորվում է Արցախի մշակութային միավորների պահպանումն ու միջոցառումների կազմակերպումը, որոնց շարքում են նաև «Արցախ» ջազ-նվագախմբի համերգները։

«Արցախ» ջազ-նվագախումբը հրավիրում է Երևանի բնակիչներին և հյուրերին մասնակցելու իր հերթական համերգին, որը կրում է «Աշնանային հանդիպում» խորագիրը։

Տիգրան Լալայանի ղեկավարությամբ հանդես եկող նվագախումբը կներկայացնի նոր, թարմացված ծրագիր, որը հանդիսատեսին կպարգևի աշնանային ջազի անկրկնելի մթնոլորտ։

Ծրագրում կհնչեն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ջազային ստեղծագործություններ՝ բնօրինակ մշակումներով և կենդանի կատարմամբ։

«Արցախ» ջազ-նվագախումբ գործում է «Դիալոգ» հասարակական կազմակերպության հովանու ներքո։

«Աշնանային հանդիպում» համերգը կկայանա հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին.

Հասցե՝ Մարշալ Բաղրամյանի պողոտա 17, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հարթակներում՝

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE