Ինտերակտիվ հանդիպում՝ «Վշտի արժեզրկում» թեմայով
Վերջերս «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի, @ISPS Armenia-ի և @«Ընծա» սոցիալ-հոգևոր֊հոգեբանական կենտրոնի համագործակցությամբ անցկացվեց ինտերակտիվ հանդիպում՝ «Վշտի արժեզրկում» թեմայով։
Հանդիպման ընթացքում հոգեբան Էլմիրա Հովհաննիսյանի հետ քննարկեցինք, թե՝
- Ինչպե՞ս պաշտպանել մեր ապրումները, որպեսզի մյուսները չարժեզրկեն դրանք ու ավելի չցավեցնեն մեզ։
li>Ինչպե՞ս ապրումակցել միմյանց, որպեսզի նպաստենք վշտի հաղթահարմանը։
Մեր էմոցիաներն ու վիշտը կարևոր են ու արժանի են տեղ ունենալու մեր պատմություններում։ Երբ հարգում ենք միմյանց ապրումները, մենք ոչ միայն ուժ ենք տալիս դիմացինին, այլև միասին կառուցում ենք առողջ և ամուր հասարակություն։
Արդյո՞ք դուք երբևէ հանդիպել եք իրավիճակների, երբ ձեր ապրումները արժեզրկվել են։ Ի՞նչն է ձեզ օգնել հաղթահարելու այդ փորձությունը։ Կիսվեք մեկնաբանություններում։